Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք թույլ չէինք տալիս Պակիստանին դառնալու ՀԱՊԿ ԽՎ դիտորդ անդամ, իսկ ՔՊ-ն դիվանագիտական հարաբերություններ է Պակիստանի հետ հաստատում. Շարմազանով

Սեպտեմբեր 01,2025 08:30

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Մենք թույլ չէինք տալիս Պակիստանին դառնալու ՀԱՊԿ ԽՎ դիտորդ անդամ, իսկ ՔՊ-ն դիվանագիտական հարաբերություններ է Պակիստանի հետ հաստատում։

Արցախյան կարգավորման ողջ ընթացքում Պակիստանն ունեցել է հակահայկական դիրքորոշում։

Պակիստանի պետական քաղաքականությունն էր ՀՀ-ի չճանաչում, քանի դեռ ՀՀ-ն պաշտպանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման  իրավունքը։

Բոլոր խորհրդարանական հարթակներում Պակիստանը  միակողմանի պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը։

2016-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում Պակիստանն Ադրբեջանին սատարող 5 հայտարարություն արեց։

Դրանից հետո Պակիստանի խորհրդարանի  ղեկավարը ցանկություն հայտնեց ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդ անդամ դառնալու։

Բայց քանի  որ որոշումը կարող էր կայացվել միայն կոնսենսուսով, անհրաժեշտ էր ՀՀ պատվիրակության ղեկավարի համաձայնությունը։

ՀԱՊԿ անդամ խորհրդարանի ղեկավարները գրեթե բոլորը կողմ էին Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն։

Պատվիրակություն եկավ Երեւան մեզ հետ հանդիպելու։

Այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում կայացավ եւս մեկ հանդիպում։

Իմ դիրքորոշումը հստակ էր. Պակիստանի դիտորդ դառնալը հնարավոր է հետեւյալ պարագայում:

  1. Պակիստանը պետք է ճանաչի ՀՀ-ն։
  2. Պակիստանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ՄԽ համանախագահության կողմից մշակված Հիմնարար սկզբունքների շրջանակներում։

Կարճ ասած՝ Պակիստանը չդարձավ ՀԱՊԿ ԽՎ դիտորդ հայկական պատվիրակության  պետականամետ դիրքորոշման  արդյունքում։

Իսկ այսօր սրանք «զուռնա-դհոլով» Պակիստանի հետ հարաբերություն են հաստատում ու դա ներկայացնում որպես դիվանագիտական ձեռքբերում։

ՔՊ-ի «դիվանագիտությունը» պարզ է. այն ձեռքը, որը չեն կարող կտրել, համբուրում են ու դնում են մեր ազգի գլխին։

Տեսնենք հաջորդն ո՞ւմ «ձեռքն են համբուրելու»։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930