ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Բաց ուղերձով» է դիմել ԼՂՀ կառավարության նախկին անդամ Գարեգին Ղազարյանը
Սույն ուղերձն առհարկի է հրապարակված, զի չունի այլ ուղի՝ Ձեր բարձրաբերձ գիտակցությանը հասցվելու։ Սա գոնե չպիտի մնա «ձայն բարբառո հանապատի», մանավանդ երբ ինքնիշխանություն ամրապնդող «հուռթի օազիսի ճանապարհային քարտեզի» մասին է:
Ի հեճուկս Ձեր աշխատակազմի ստորադրյալ պաշտոնատար անձանց եւ ստորադաս ԿԳՄՍՆ-ի կանխակալ սխալ ու խեղաթյուր դիրքորոշման, թե ինքս սաստկասեւեռ մտահոգ եմ «փակ շղթայում դատապարտված» զուտ սեփական, որքան էլ հանրանշանակ, իրավունքներիս պաշտպանությամբ եւ, ի հաճույս հայոց առաջնային կենսաշահերի իրացման, Ձեզ եմ ներկայացնում ու ապագայացնում հիրավի համապետական կարեւորության հետեւյալ առաջարկությունը. բացեիբաց՝ ի տես եւ ի լուր հենց հանրության… Միայն թե մի՛ ստորահասցեագրեք ԿԳՄՍՆ։ Էլեկտրոնային հաղորդագրություն ինձ մի՛ ուղարկեք։ Ցանկալի է Ձեր՝ ըստ ամենայնի փաստարկվելիք պատասխանի համարժեք հրապարակումը, բայցեւ՝ համակցված փոստային առաքանիով՝ Ձեր եւ միայն Ձեր ստորագրությամբ։ Լիահուսանք, համենայնդեպս, որ ոմն ստորադրյալի ստորագրած անվավեր խուսագրություն չեմ ստանա։ Չծավալվելով այլեւս, որ Ձեր՝ համագործակցելու կոչունքն ու անփոխադիր վերահսկողությունն առավել եւս կնպաստեն վաղվաղակի գործադրական (օպերատիվ) լուծումներին:
Ինչպես գիտեք՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր երկրի պետական սահմանի երկարությունը արդի աշխարհառազմավարության անքակտելի գորդյան հանգույց խտացնող մշտարծարծ Մեղրո (Հին բնահայտիչ տեղանունը՝ Արեւիք տարածաշրջանում), ըստ տարբեր գնահատումների, 42.1 – 46.6 կմ է (հարկ է ճշգրտել. ամոթ էլ է ցարդ չորոշարկելը): Մոտ այդչափ է եւ դասական մարաթոնյան վազքատարածությունը՝ 42.195 կմ։ Ահավասիկ, մի պատկառազդու փաղանգ բազմոլորտ վեկտորներով եւ անխուսափելիության միտված հիպեր հավանական վիկտորիաներով: Տվյալ ամբողջական ենթասահմանին իրույթների ուժով տիտղոսել եմ Գարեգին Նժդեհի առանցք, առանց որի քաջափայփայման՝ մեր երկրի որեւէ դեր դերեւվելու է բացերեւ: Հազարամյակի սկզբից հենց Նրա Վեհանունն է պատվակրում ՀՀ ԶՈՒ Մեղրու զորամասը, հայտնի եւ անհայտ բոլոր բացասական գործոններն էլ հնարավորինս չեզոքացնելով: Առաջարկում եմ ՀՀ անվերապահ իրավազորության ներքո, կազմակերպել եւ անցկացնել Մեղրու միջազգային ամենամյա համերաշխության մարաթոն փառատոներ՝ արհեստավարժ եւ սիրող մարզիկ-մարզուհիների մասնակցությամբ, համապատասխանաբար խոշորագույն եւ խոշոր դրամական մրցանակներով։ Ի հավելումն՝ արվեստաճյուղային բազմազանեցմամբ, արբանյակային ուղիղ հեռարձակմամբ… Ընդ որում՝ ոչ ուշ, քան 2025-ից. եզակիաբար մեր բնահողի վրա, խոր աշնանը՝ ա) կիզատապից խուսափելու համար, բ) հայոց բերքուբարիքի ապոթեոզին, գ) որպես մարզամշակութային տարվա ամփոփիչ շքահանդես։ Փողավորման աղբյուրներն, իհարկե, կարող են լինել ոչ միայն պետական, մասնավոր (ներառյալ՝ արտաքին) ներդրումներն առատության եղջյուրից կhոսեն, ՀՀ-ի արտոնյալ օրենսդրական երաշխիքներով, ենթակառուցվածքներն արարելիս։
Կարդացեք նաև
Սույն հեռահար գաղափարի՝ անձամբ Ձեր, որպես պետության իրական գլխի հավանությանն արժանանալու հրամանոք, սիրով պատրաստ եմ, առնվազն տեսականորեն ու անշահախնդիր, հանձն առնելու նաեւ դրա կենսագործման կառուցակարգերն ու իրական Հայաստանի քաղելիք հիբրիդային տեղեկատվաքարոզչական արգասիքները, աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական օգուտները (Դեռ սոփ-սոսկ մարզական անդաստանում ամեն ինչ զուգապատշաճ էացնելու շնորհիվ, Մեղրու մարաթոնն ի զորու կդառնա հաջողությամբ «մրցելու», եթե չշտապենք ավետել՝ ընդհուպ գերազանցելու Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Ամստերդամի, Մոսկվայի, Բոստոնի, Նյու Յորքի ամենամյա փառաբանված մարաթոնները, էլ չենք ասում՝ Բոսֆորի նեղուցի վտանգահեղց լողանցը (6.5 կմ, Թուրքիա)։ Պատմաիրական Հայաստանի խոնարհ ծառաս էլ, որ բարձրացել է այլեւ պատգամաբեր կատարները թե՛ Արագածի (1996), թե՛ Մեծ Արարատի (2007), անգամ չառաջին շարքերում մեկնարկելով, հասնող վերջիններից չի լինի, թեեւ սրանց առյուծաբաժինն արդյո՞ք ակնբախ եւ ունկնբախ չէ։ Համարմատ աշխարհիմաստնության (գեոսոֆիա) խորհուրդներով ակաղձուն առարկայական տեղանքապատկերն ու հարաճուն պատմակերտ մարտահրավերներն իրենք են պարտավորեցնում արդեն… Սույն ուղերձն առհարկի է հրապարակված, զի չունի այլ ուղի՝ Ձեր բարձրաբերձ գիտակցությանը հասցվելու։ Սա՛ գոնե չպիտի մնա «ձայն բարբառո հանապատի», մանավանդ երբ ինքնիշխանություն ամրապնդող «հուռթի օազիսի ճանապարհային քարտեզի» մասին է։
Այլապես ստիպեք պիտի հանդես գալու անբաղդատ հուժկու եւ հատու հանրային անդրադարձով, ազգամեծ իրավունքներս եւս նվիրագործելով արդարադատությունն իրականացնող լիազոր սահմանադրական համակարգում՝ հանձին դատական իշխանության:
Գարեգին ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.08.2025