«Ազատություն». Եվրամիությունը Հայաստանում կշարունակի դիտորդական առաքելությունն իր մանդատի հիման վրա, և այս պահին որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա: «Ազատությանն» այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո սահմանին երրորդ ուժերի դուրսբերման հարց չի ծագել:
Հարցին, թե որևէ քննարկում եղե՞լ է Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրումից հետո, Մարագոսը պատասխանեց. – «Պետք է ընդգծեմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը այստեղ է գտնվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով, և այն կշարունակի մնալ այստեղ այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի։ Այն խաղաղության և կարգավորման գործիք է։ Եվ մենք լիովին սատարում ենք դրան»։
Կարինե Սիմոնյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: