Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները

Սեպտեմբեր 01,2025 15:18

«Ազգային ճակատ». Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները:

🔷ԵԱՀԿ Քարտուղարությանը հանձնարարվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել վերոնշյալ կառույցների փակման հետևանքով առաջացած վարչական և տեխնիկական հարցերի լուծումը։

🔷Որոշմամբ նաև հայտարարվել է, որ ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում էին նախկին հայ-ադրբեջանական հակամարտությանը, կորցնում են իրենց ուժը և ենթակա չեն կիրառման։

🔷Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման շրջանակում Փաշինյանը բավարարել է Ադրբեջանի պահանջը Մինսկի խմբի լուծարման հետ կապված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930