Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական համագործակցությունը Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում շատ լավ համակարգված է. Պուտին

Սեպտեմբեր 01,2025 15:40

«Ազատություն». Չինաստանում ընթացող գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ մեջբերելով Վլադիմիր Պուտինի խոսքը, որ այսօր կայացած բանակցությունների ընթացքում ռուսաստանյան և թուրքական պատվիրակությունները չեն սահմանափակվել երկկողմ օրակարգով։

«Մեր ուշադրության կենտրոնում են նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ, մասնավորաբար՝ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, Անդրկովկասը», – նշել է Պուտինը՝ հավելելով․ – «Այդ բոլոր ուղղություններով ռուս-թուրքական համագործակցությունը շատ լավ համակարգված է, կրում է կոնկրետ, օգտակար, ես կասեի նաև վստահելի բնույթ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930