Հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ փոխանցեց. «Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետևյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի այսպես կոչված մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին։ Մեղադրանքի մասով՝ այն բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ ,է քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»: