Լրահոս
Օրվա լրահոսը

Տնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնես

Սեպտեմբեր 01,2025 17:52

Մասնագիտությամբ մանկավարժ Աստղիկ Ղազարյանը չորս տարի առաջ իր հարազատ Մարմարիկ գյուղում հիմնել է «Մանանա» հյուրատունը, որտեղ այցելում են գյուղական պարզությունն ու ջերմությունը գնահատողները։ Այստեղ հյուրերը ջերմ հանգստից բացի կարող են ծանոթանալ նաև հին հայկական արհեստներին՝ գորգագործություն, թաղիքագործություն ու տիկնիկագործություն, ինչպես նաև մասնակցել քայլարշավերի ու համտեսել տնական բազմատեսակ ուտեստներ։

«Մանանա» հյուրատունն Ակբա ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Աստղիկը ծրագրի շնորհիվ լուծել է հյուրատան պտղատու այգիների ոռոգման խնդիրները։

«Ամռան երեք ամիսներին մեր տանը շատ հյուրեր էինք ընդունում, ովքեր ասում էին, որ գերազանց պայմաններ են ու սիրով երկար կմնան մեզ մոտ։ Այդ ժամանակ գաղափար առաջացավ մեր տունը հյուրատուն դարձնել: Անընդհատ հետևում եմ նորություններին ու այդպես տեղեկացա, որ Ակբա ֆեդերացիան ու NABU-ն հյուրատների համար հայտարարել են դրամաշնորհային մրցույթ, որը կոչվում էր «Կանաչ հյուրատուն»: Լրացրեցի հայտը, եկան ուսումնասիրության ու պարզվեց, որ Հայաստանում 5 հաղթողներից մեկը հենց մեր հյուրատունն է։ Մենք մտածում էինք, որ անձրևաջուրը կարող է դառնալ ոռոգման աղբյուր, որով կոռոգենք այգին։ Ծրագրի շնորհիվ հիմա ունենք 2 տոննա տարողությամբ բաք, որտեղ հավաքվում է մեր տանիքի անձրևաջուրն ու ավտոմատ ջրում այգին»,- նշել է «Մանանա» հյուրատան հիմնադիր Աստղիկ Ղազարյանը։

Աստղիկը հյուրատունը զարգացնելու շատ նախագծեր ունի, որոնցով ապագայում իր գյուղը նաև ավելի ճանաչելի կդարձնի:

«Մանանա» հյուրատան հասցեն է՝ Ծաղկաձոր համայնք, գյուղ Մարմարիկ,
հեռ.՝ 093241340։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: 

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930