Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ներհատուկ է ադրբեջանական քաղաքականությանը, վերցված է Հայաստանի այսօրվա իշխանության կողմից». Լարիսա Ալավերդյան

Սեպտեմբեր 01,2025 18:30

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով դիտարկմանը, որ Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, որը հանրությանը համոզում է, որ Վաշինգտոնում Հայաստանի համար խաղաղություն է բերել, եւ Աննա Հակոբյանը երեկ Իլհամ Ալիեւի, Մեհրիբան Ալիեւայի, Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու Էմինե Էրդողանի հետ լայնաժպիտ ձեռքսեղմումներ էին անում ու ջերմ զրուցում էին, երբ դրա նախորդ օրը Բաքվի բանտում գերության մեջ գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն էր, ասաց. «Թեկուզ ուշացումով, շնորհավորում եմ Բակո Սահակյանի 65-ամյակը: Բայց ուզում եմ ասել, որ որեւէ մի օր պատահականորեն չի ընտրվել այս իշխանությունների կողմից: Սկսած հենց այն ժամանակվանից, երբ մայիսի 9-ին Ազգային ժողովում իշխանական կուսակցությունները գրեթե միաձայն լեգիտիմացրել են ինքնակոչ, բացականչություններով ինքնառաջարկված Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, պղծել հայերի համար հզոր նշանակություն ունեցող թե պատմական, թե նորագույն պատմության մեջ այդ օրը: Բոլորովին պատահական չէ ընտրված որեւէ այլ օր: Հիշեք, որ Քաղաքացու եւ այլ օրերը միշտ գալիս են ջնջելու  հերոսական պայքարը նշմարող ամսաթվերը: Եվ վերջապես այն օրերը, որոնք մեր ոխերիմ, այս իշխանությունների համար՝ բարեկամների՝ Ադրբեջանի ղեկավարության ծննդյան օրերն են:

Ես դրան չեմ անդրադառնում, որովհետեւ դա, որ ներհատուկ է ադրբեջանական ամբողջ քաղաքականությանը, վերցված է Հայաստանի այսօրվա իշխանության կողմից»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930