Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով

Սեպտեմբեր 01,2025 18:01

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 25-31-ը

🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (31.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13 սմ-ով։

🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.483 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ՝ 101.217 մլն.մ³:

🟦 Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 25-31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.271 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 31-ը ներառյալ՝ 157.084 մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930