Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ասում է մի մարդ, որը 2018-ի հեղափոխության օրերին ճվճվում էր, թե պետք է կոտրել միանձնյա կառավարման ավանդույթը. ՉԻ

Սեպտեմբեր 02,2025 09:00

«Կառավարությունը ես եմ, եթե կա մեկը, ով իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունի՝ դիմումը գրի», ասել է Նիկոլ Փաշինյանը:

«ՉԻ». Սա ասում է մի մարդ, որը 2018-ի հեղափոխության օրերին ճվճվում էր, թե պետք է կոտրել միանձնյա կառավարման ավանդույթը։ Հիմա, երբ ինքը նստած է այդ «միանձնյա» աթոռին, պարզվում է՝ մնացած բոլորը լավագույն դեպքում պարզապես դիտորդներ են, իսկ վատագույն դեպքում՝ դիմում գրողներ։ Դե հա, եթե մեկը համարձակվի ընդդիմանալ, պատրաստի դիմումը թող ստորագրի, մեծատառով։

Հիմա պատկերացրեք, թե կառավարությունում ինչ մթնոլորտ է։ Ով մի քիչ այլ կարծիք ունի, միանգամից «դիմում գրի» է հնչում։ Քանզի պետությունն ինքն է, Ազգային ժողովն ինքն է, Կառավարությունը՝ էլի ինքը։

Իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ ժողովրդավարություն, կարծիքների բազմազանություն, քննարկումներ, հակափաստարկներ կան, ապա, ներեցեք, դուք սխալ եք մտել. սա քաղաքականություն չէ, սա մոնո-թատրոն է՝ մեկ դերասանով։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930