ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե «Ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը: Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար»։
Նախկինում Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունից բացի, կար նաև հայ ժողովրդի արյան գնով ստեղծված, ազատ Արցախի Հանրապետությունը:
Արցախը Ադրբեջանին հանձնելու հետ միասին, առկա կառավարիչները կովկասյան թաթարներին են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ Հայաստանի քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության շնորհիվ:
Կարդացեք նաև
Այսօր այն անարգված ու կախված է թուրքական աշխարհի ու պանթուրանիզմի «կամքից»: