Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հայը ինքը պետք է որոշի՝ առկա իրողություններն ընդունում է որպես պատմության ավա՞րտ, թե՞ ընտրում է խելամտությունը, սթափությունն ու արժանապատվությունը. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 02,2025 11:01

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատմություն, դասագրքեր, իրականություն կեղծելով պատմական իրողությունները չեն փոխվում:

Հատկապես որ մեր ժողովրդի համար պատմական, հանգրվանային իրավիճակներում մեծ ջանքերից, զոհողություններից բացի նաև կյանք է դրվել:

Արցախյան շարժումը, Արցախի պատերազմը, Արցախի ազատության համար պայքարը զուտ տեղային խնդիր չի եղել:

Արցախյան շարժման և պատերազմի հաղթանակն ապահովեց ոչ միայն արցախցիների արդար պահանջների իրացումը, այլ ապահովեց Հայաստանի անվտանգությունը, հնարավորություն տվեց մեր երկրին` տարածաշրջանում և ամենուր, դիրքավորվելու որպես պայքարող և հաղթող ժողովրդի, ինչը հայ ժողովրդի համար լրիվ այլ հեռանկար և ճակատագիր էր ենթադրում:

Այսօր հայն այլևս Արցախում չի ապրում: Սա պարզապես մի ամբողջ ժողովրդի ողբերգություն է:

Այսօր հայը ինքը պետք է որոշի` առկա իրողություններն ընդունում է որպես պատմության ավա՞րտ, դատավճի՞ռ կամ վերջնական վախճա՞ն, թե՞ ընտրում է խելամտությունը, սթափությունն ու արժանապատվությունը:

Ես համոզված եմ, որ անհրաժեշտ պահին, հայ մարդը ճիշտ որոշում կկայացնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930