«Կեղծ խաղաղություն են մեզ փորձում մատուցել, դրա հետ մեկտեղ մոռացության են տալիս մեր հերոս նահատակներին, մեր ժողովրդի սխրանքները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Արցախի հանրապետության հռչակման օրը, «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

A solemn opening ceremony of the ‘Call of Artsakh’ Memorial Complex dedicated to the Artsakh heroes took place at the Yerablur Military Pantheon of Yerevan, Armenia
Նա վստահեցրեց՝ Արցախի էջը փակել հնարավոր չէ։

A solemn opening ceremony of the ‘Call of Artsakh’ Memorial Complex dedicated to the Artsakh heroes took place at the Yerablur Military Pantheon of Yerevan, Armenia
Նաև հայտնեց, որ իշխանությունները փորձել են խոչընդոտել իրենց միջոցառման անցկացումը․ «Սկզբից բանավոր տեղեկացրել են, որ չգաք, բացում չանեք, որից հետո ասել են՝ ուժ են կիրառելու։ Հետո հասկացել են, որ նման քայլի գնալը սխալ կլինի ուղղակի մի փոքր վատություն են արել, լույսերն են անջատել, չեն թողել, որ այստեղ տեղադրվի բարձրախոս, որ մարդիկ, ծնողներն իրենց սրտի խոսքն ասեն։ Բաց տեքստով ասում են՝ Ալիևը կջղայնանա»։
Կարդացեք նաև

A solemn opening ceremony of the ‘Call of Artsakh’ Memorial Complex dedicated to the Artsakh heroes took place at the Yerablur Military Pantheon of Yerevan, Armenia
Նշենք, որ «Արցախի կանչը» հուշահամալիրը կառուցումը կատարվել է Արթուր Վանեցյանի ընտանիքի անձնական միջոցներով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ