Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք չպետք է մոռանալ հազարամյակների հայկական արմատներ ունեցող Արցախի հայապատկան լինելու մասին. Ստեփան Հասան-Ջալալյան

Սեպտեմբեր 02,2025 12:32

Արցախի դեօկուպացիան այլընտրանք չունի

34 տարիներ առաջ՝ ճիշտ այս օրը, 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը և հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

Ստորև՝ նշված հռչակագրի լուսապատճենը.

Ի պատասխան հիշյալ հռչակագրի ընդունմանը, Ադրբեջանն ագրեսիոն պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ ներգրավելով միջազգային ահաբեկչական ցանցերի` Թալիբանի և Ալ-Քաիդայի ավելի քան 2000 և ահաբեկիչ Շամիլ Բասաևի հարյուրավոր չեչեն գրոհայիններին:

Նորահռչակ Արցախի Հանրապետությունը համազգային ուժերի գերլարման միջոցով գրեթե քառամյա պատերազմի արդյունքում 1994 թվականին կարողացել է հաղթել և խաղաղություն պարտադրել Ադրբեջան անունով ագրեսոր կազմավորմանը:

Սակայն, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը երրորդ անգամ 2020թ. սեպտեմբերի 27-ին վարձկան ահաբեկիչների և Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայելի աջակցությամբ և ապա չորրորդ անգամ 2023թ. սեպտեմբերի 19-ին ագրեսիոն պատերազմներ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Ի հեճուկս քաղաքական, պատմական, հոգևոր-մշակութային և բազմաթիվ այլ առումներով մաքուր հայկական Արցախը օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Հայաստանի Հանրապետության արցախատյաց և թրքահաճ գործող վարչակազմի հանցավոր քաղաքականության, երբեք չպետք է մոռանալ հազարամյակների հայկական արմատներ ունեցող Արցախի հայապատկան լինելու մասին և պատեհ պահի պետք է ձեռնարկել գործուն քայլեր այն մաքրելու մոնղոլ-թաթարների, սելջուկ-թուրքերի քոչվոր, խաշնարած, վրանաբնակ ցեղախմբերի՝ 1936 թվականից ադրբեջանցիներ հորջորջվողների մնացորդներից ու այնտեղ առհավետ վերահաստատելու հայկական աշխարհիկ և հոգևոր իշխանությունը:

Չկա և չի կարող լինել որևէ պատճառաբանություն, որը կարող է բերվել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացման համար: Արցախի ազատագրման համար կան և մշտապես լինելու են անժամանցելի (վաղեմության ժամկետ չունեցող) ու անհաշվելի հիմնավորումներ:

Արցախի Հանրապետության ժողովուրդը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով:

Արցախի Հանրապետության ողջ տարածքում պետք է շարունակեն գործել Արցախի Սահմանադրությունն ու օրենքները:

Արցախի Հանրապետության տարածքում պետք է շարունակի իր պարտականություններն ու գործառույթներն իրականացնել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ձևավորված Արցախի Հանրապետության վարչակազմը:

Մենք կարող ենք և պետք է ազատագրենք Արցախի Հանրապետությունը՝ վերականգնելով նրա տարածքային ամբողջականությունը առնվազն 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930