Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 3-ից կդադարեցնի գործունեությունն Ադրբեջանում

Սեպտեմբեր 02,2025 13:29

Ժնև (ԿԽՄԿ) – Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թ․ սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։

ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։ Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ։

1992 թվականից ի վեր ԿԽՄԿ-ն աջակցել է հակամարտությունից տուժած համայնքների հրատապ և կենսական կարիքներին, տրամադրել հոգեսոցիալական աջակցություն տուժած անձանց, իրականացրել կենսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, ինչպես նաև խթանել ականների վտանգի մասին իրազեկվածությունն ու ապահով վարքագծի դրսևորումը զինամթերքով աղտոտված տարածքներում։

ԿԽՄԿ-ն նաև աջակցել է իշխանություններին՝ միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքն ամրապնդելու և հակամարտության առնչությամբ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու գործում։ Բացի այդ, մենք այցելել ենք ազատազրկված անձանց՝ վերահսկելու պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելու պահվող անձանց ու իրենց ընտանիքների միջև կապի պահպանմանը։

Մեր գործունեությունն իրականացվել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության, պետական կառույցների ու գերատեսչությունների, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությամբ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930