Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ Եռաբլուրում հոսանքազրկման պատճառ կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը. ՀԷՑ

Սեպտեմբեր 02,2025 13:37

«ՀԷՑ» ՓԲ Ընկերությունը հայտնում է, որ ժամեր առաջ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է:

Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին:

Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես «Եռաբլուր» պանթեոնի տարածքում աշխատանքաներ են իրականացվում «ՀԷՑ» Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը, օդային գծի 2 բրիգադներ, տեղում աշխատում է էլեկտրալաբարատորիա և հաղորդալարերի վերանորոգման 1 բրիգադ:

Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկման պատճառ կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:

Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է:

«ՀԷՑ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930