«Որոշ շրջանակներ փորձում են համակերպվել այս իրավիճակում, վախենալ բարձրաձայնումից։ Ումի՞ց եք վախենում՝ էս դավաճաններից ինչպե՞ս կարելի է վախենալ։ Էլ ի՞նչ պիտի կորցնեք․ իրենք թույլ չեն տալիս անգամ Եռաբլուրում հուշարձան կառուցել, որ մարդիկ, որոնց հարազատների գերեզմանները մնացել են Արցախում, կարողանան տանեն, ծաղիկ դնեն»,- ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց՝ հաշտվել այս իշխանությունների մատուցած օրակարգին, առնվազն իրենց պարագայում չի լինելու։
Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, Մինսկի խմբի լուծարմանը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ուժի, ուժի սպառնալիքի տակ, դավադիր, ժողովրդի թիկունքում ստորագրված բոլոր փաստաթղթերը չունեն իրավական, քաղաքական ուժ։ Նաև այս համաժողովով մենք միջազգային հանրությանն ենք կոչ անում, որ այն, ինչ տեղի է ունենում ուժի, ուժի սպառնալիքի և դավաճանության հետևանքով, մեր ժողովրդի հավաքական կամքը չէ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ