Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը փակել հնարավոր չէ, մեր պայքարը հանուն իրական խաղաղության է»․ Արթուր Վանեցյան

Սեպտեմբեր 02,2025 14:39

«Ցավոք, հայտնվել ենք դաժան իրականության մեջ, իրականությունն այն է, որ Արցախը համարվում է թոկ ՀՀ-ի վզին, որից պետք էր ազատվել, որ ստանան հնարավորություն պահպանել ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Արցախի հանրապետության հռչակման օրը, «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա իր ելույթում նշեց․ «Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց, ցավոք, այսօր իրենց հարազատները և հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք, որ հուշակոթողը կառուցվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ընտանիքի միջոցներով։ Նա իր ելույթում հայտնեց՝ ինչ-ինչ պատճառներով իշխանություններն արգելեցին, որ այստեղ տեղադրվեն բարձրախոսներ ու նշեց․ «Ոչինչ, խոսքը բարձրախոսով լսելի չի դառնում»։

Արթուր Վանեցյանը շարունակեց․ «Հայ ժողովուրդն ապացուցել է՝ իր հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ապրելու իրավունքն այլընտրանք չունի։ Վերջին շրջանում թշնամի պետությունները, ցավոք, նաև ՀՀ իշխանությունները փորձում են մեզ համոզել, որ Արցախի հարցը փակ է, Արցախ այլևս չկա։ Բայց Արցախի հարցը փակել հնարավոր չէ, Արցախը եղել է, կա ու միշտ կլինի մեր ուղեղներում, հոգիներում և սրտերում։ Մեզ փորձում են այս ամենը մատուցել՝ որպես նոր իրողություն, խաղաղություն։ Դա ունի մեկ նպատակ՝ մարսեցնել այն ոճրագործությունները, որոնք իրականացվել են հայ ժողովրդի նկատմամբ։ Դա որևէ մեկին չի հաջողվելու, դրա վառ ապացույցն են այստեղ հանգչող մեր հազարավոր հերոս նահատակները։

Ամրություն և տոկունություն Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մեր ռազմագերիներին։ Ազատություն հայաստանյան բանտերում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալներին։ Մեր պայքարը հանուն իրական խաղաղության է, մեր պայքարը հանուն իրական արդարության է, մեր պայքարը հանուն մեր ինքնության պաշտպանության համար է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930