«Փաստինֆո». Իրաքի քաղաքացի է ձերբակալվել Հայաստանից Ադրբեջան պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին՝ «Գուբադլի» առանձին սահմանային դիվիզիայի տարածքում։ Սահմանապահները պետական սահմանը խախտողին նկատել են հայկական կողմից՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Դժվար լեռնային և անտառապատ տարածքում, դժվարանցանելի տեղանքով իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի, 2002 թվականին ծնված Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին։ Այս փաստի առթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում», – նշել ե Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։