Լրահոս
Օրվա լրահոսը

Դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանք իրացնելու դեպքերն ապաքրեականացվելուց հետո բազմակի ավելացել են. առաջարկվում է ավելացնել գործող տուգանքների չափերը

Սեպտեմբեր 02,2025 16:36

ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար սահմանված պատասխանատվության շրջանակում ավելացնել գործող տուգանքների չափերը:

Հեղինակն առաջարկում է նաեւ վերոնշյալ արարքների համար առավել խիստ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառել եւ իրացման նպատակով կեղծ հսկիչ նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Նշվել է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու դեպքերը 2019 թվականից ապաքրեականացվելուց հետո բազմակի ավելացել են:

Միաժամանակ, ավելացել են ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից` հատկապես իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, դրանք օգտագործելու եւ իրացնելու դեպքերը:

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 2-ին գումարված հերթական նիստի ժամանակ:

Հարակից զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930