Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավորություններ միշտ էլ կան»․ Սերժ Սարգսյանը՝ Արցախի հարցը կրկին օրակարգ բերելու մասին

Սեպտեմբեր 02,2025 16:57

«Հնարավորություններ միշտ էլ կան»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, նիստից առաջ, լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախի հարցը հնարավո՞ր է բերել օրակարգ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածք։

Սերժ Սարգսյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ Արցախի անկախության օրվա հետ կապված ինչ ցանկացել է՝ նշել է իր ուղերձում։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա եւ առաջվա Հայաստանը տարբերվում են նրանով, որ նախկինում ՀՀ-ն գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այսօր ՀՀ-ն գոյություն ունի իր քաղաքացիների շնորհիվ, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Դուք չե՞ք տեսնում տարբերությունը»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվային լուսանկարն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մակագրելով. «Ազատ Արցախը՝ նախկիններիս ժամանակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930