Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի լուրջ ազգ չի ջնջում իր սեփական պատմությունը. Օսկանյան

Սեպտեմբեր 02,2025 17:02

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր, Արցախի՝ 1991 թվականին Ադրբեջանի կազմից անկախանալու մասին հռչակագրի օրն է, որը տասնամյակներ շարունակ նշվել է նույնիսկ միջազգային ճանաչման բացակայության պայմաններում։

Հաջորդական հայկական կառավարությունները կանխամտածված խուսափել են պաշտոնապես ճանաչել Արցախը՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման հնարավորությունը պահպանելու նպատակով։ Սակայն Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը հրահրեց պատերազմ՝ իր բոլոր հայտնի հետևանքներով։ Այժմ, սեփական քաղաքական գոյությունը պահպանելու համար, նա հայտարարում է, թե հարցը «փակված է» և պնդում է, որ Արցախը երբեք իրականում հայկական չի եղել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ անձ և նրա նեղ շրջապատը մեզ ստիպեն հրաժարվել մեր իրավունքներից։ Պատմության խեղաթյուրումը պետք է մերժվի և դատապարտվի։ Ոչ մի լուրջ ազգ չի ջնջում իր սեփական պատմությունը։ Եթե յուրաքանչյուր ազգ պատմության ընթացքում համակերպվեր իր կորուստների հետ, աշխարհի քարտեզն այսօր բոլորովին այլ տեսք կունենար, իսկ երկրների թիվը՝ շատ ավելի քիչ։

Կա խաղաղություն որոնելու և արդարությունը զոհաբերելու միջև հիմնարար տարբերություն։ Ավելի քան 120 000 հայերի հարկադիր տեղահանումը Արցախից 2023 թվականին էթնիկ զտում էր, ոչ թե հարցի լուծում կամ պատմության ավարտ։ Միջազգային իրավունքը երաշխավորում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, իսկ Արդարադատության միջազգային դատարանը հստակ պարտադրել է Ադրբեջանին ապահովել նրանց անվտանգ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի խորհրդարաները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները նույնպես հանդես են եկել նույն պահանջով։ Այս հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում։

Փաշինյանի փորձերը՝ թաղելու Արցախի ժառանգությունը, ոտնահարում են թե՛ Հայաստանի արժանապատվությունը, թե՛ խարխլում դիվանագիտական դիրքերը։ Մինսկի խմբի լուծարումը չպետք է խոչընդոտի Հայաստանի պայքարը։ Հետփաշինյանական ղեկավարությունը պարտավոր է վերականգնել պատմական ճշմարտությունը, ձևակերպել սկզբունքային արտաքին քաղաքականություն և ապահովել միջազգային աջակցության լայն շրջանակ՝ արդարության համար։ Մենք պարտավոր ենք շարունակել ջանքերը՝ հասնելու հայ պատանդների ազատմանը, ադրբեջանական զորքերի դուրսբերմանը Հայաստանի տարածքից և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930