Լրահոս
Օրվա լրահոսը

«Տատիկների գործով» նիստերն այսուհետ կիրականացվեն պաշտպանյալիս բացակայությամբ։ Այլևս ստիպված չենք լինի ամեն նիստին՝ հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք նրա վերադարձը. Ռուբեն Մելիքյան

Սեպտեմբեր 02,2025 17:36

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի թիվս մի շարք այլ հնչեղ քաղաքական գործերի՝ այսօր տեղի ունեցավ նաև «Տատիկների գործով» հերթական դատական նիստը։ Դատաքննությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, սակայն հիմք ընդունելով Կիմա տատի առողջական վիճակի վատթարացումը՝ միջնորդեցի, որ դատական նիստերն այսուհետ իրականացվեն պաշտպանյալիս բացակայությամբ։ Լսելով կողմերի կարծիքը (առարկություն չեղավ)՝ դատարանը բավարարեց միջնորդությունս։ Այլևս ստիպված չենք լինի ամեն նիստին՝ տարբեր հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք նրա վերադարձը։

Հիշեցնեմ, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին վերաբերող այս գործով «ընտրակաշառքի» մեղադրանքը վերաբերում է ոչ թե «փող բաժանելուն», այլ մի քանի մետր ջրագիծ անցկացնելու «խոստումն ընդունելուն»։ Մեղադրանքը չենք ընդունում և դատարանում ապացուցելու ենք մեր պաշտպանյալների անմեղությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930