Լրահոս
Օրվա լրահոսը

Տարին շուտով կավարտվի, սակայն Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին նվիրված որեւէ միջոցառում չի կայացել

Սեպտեմբեր 02,2025 17:47

Այս տարվա սկզբին ԿԳՄՍ նախարարն ու Երեւանի քաղաքապետը հուշագիր ստորագրեցին, որով որոշում կայացրին Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի թանգարան, նաեւ հայտարարեցին, որ այս տարի նշվում է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակը:

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով հարցում էր ուղարկել, հետաքրքրվել էինք՝ արդեն տարվա մեծ մասն անցել է, ի վերջո ե՞րբ են նախատեսված պետական մակարդակով Մարկոս Գրիգորյանի հոբելյանին նվիրված միջոցառումները:

Մեր հարցմանը պատասխանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: ԿԳՄՍ պատասխանում ընդամենը նշված է, որ նախարարի հրամանով ստեղծվել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողով, հրատարակության է պատրաստվում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված հոբելյանական պատկերագիրք, եւ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում ընթացքի մեջ են Մարկոս Գրիգորյանի հավաքածուի ցուցասրահի կազմակերպման աշխատանքները:

Նշենք, որ Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի հարկի ներքո գտնվող Միջին Արևելքի արվեստի թանգարանում արդեն իսկ ներկայացված են Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները եւ նրա՝ 1993թ թվականին Հայաստանին  նվիրաբերված հավաքածուն, հետեւաբար պարզ չէ, թե ինչ նկատի ունի նախարարի տեղակալը՝ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում Մարկոս Գրիգորյանի հավաքածուի ցուցասրահի կազմակերպման աշխատանքներ ասելով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Մարկոս Գրիգորյան հիմնադրամի ղեկավար Միշել Ալլահվերդյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930