Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում Եվրոպական կոնվենցիայի և միջազգային այլ նորմերով սահմանված իրավունքները խստորեն խախտվել են»․ Լարս Պատրիկ Բերգ

Սեպտեմբեր 02,2025 18:22

«Սա վերաբերում է ոչ միայն մեկ մարդու, մեկ տարածաշրջանի, այլ վերաբերվում է  միջազգային կարգի վստահելիությանը»,- ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։

Նա Արցախում տեղի ունեցածը բնութագրեց՝ որպես էքսոդուս ու նշեց․ «Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի տեղահանվել են։ Սա աշխարհի համար թեստ է՝ արդյոք մենք՝ որպես միջազգային հանրություն լո՞ւրջ ենք ընդունում ՄԱԿ-ի սկզբունքները, Ժնևի կոնվենցիան։ Այս դրույթների պահպանումը հատկապես կարևոր է ճգնաժամերի ժամանակ»։

Խոսելով արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին՝ նա նշեց մի շարք մարտահրավերներ․ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պաշտպանում է մարդու ազատությունը և անվտանգությունը, նաև պաշտպանում է փոքրամասնություններին՝ ունենալ իրենց կրոնը, լեզուն, մշակույթը։ Արցախում այս իրավունքները խստորեն խախտվել են․ մարդիկ տեղահանվել են, սպանվել և գերեվարվել՝ որպես ռազմագերիներ։ Նրանց մեջ են նաև երկու նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, որոնց ես հանդիպել եմ։

Մյուսը միջազգային հումանիտար իրավունքի խախտումն է․ 100 հազարից ավելի մարդիկ լքել են իրենց տները, ծննդավայրը։ Արցախը լի է հայկական մշակույթով՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, պատմամշակութային հուշարձաններ։ Մենք ոչ միայն հայկական ժառանգություն ենք կորցնում, այլև համաշխարհային։ Մեկ այլ կարևոր մարտահրավեր է այն, որ մարդու իրավունքները ստորադասվում են աշխարհաքաղաքական շահերին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930