Լրահոս
Օրվա լրահոսը

«21-րդ դարում, երբ ողջ աշխարհը քարոզում է բազմամշակութայնության հանդեպ հարգանք, Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը ջնջվում է աշխարհի երեսից»․ Արմինե Տիգրանյան

Սեպտեմբեր 02,2025 19:30

«21-րդ դարում, երբ ողջ աշխարհը քարոզում է բազմամշակութայնության հանդեպ հարգանք, մարդու իրավունքների պաշտպանության խթանում, Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը ջնջվում է աշխարհի երեսից»,- ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ  ահազանգեց ԵՊՀ, ՀՊՏՀ դասախոս, Արցախի մշակութային ժառանգություն մշտադիտարկում ծրագրի գիտաշխատող, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ Արմինե Տիգրանյանը։

Նա փաստեց՝ Արցախի տարածքում 5000 և ավելի պատմամշակութային հայկական հուշարձաններ կան․ «Մեծ մասը 4-19 դարերի հայկական պատմական քրիստոնեական ժառանգությունն է, որն ինքնին տարածքի հայկականության պատկանելության, պատմաիրավական անվիճարկելի ցուցիչներից է։ Ցավոք, Ադրբեջանն այսօր իրականացնում է Արցախի մշակութային ժառանգության կանխամտածված, համակարգված ոչնչացման քաղաքականություն։ Մարդկության դեմ ծանր հանցագործություն համարվելու համար հենց պետք է կանխամտածված, ծրագրված և համակարգված կերպով կատարվի հանցագործությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն է։ Ադրբեջանը պատերազմի առաջին իսկ օրից ցույց տվեց, որ պատերազմը մղվում էր ոչ միայն տարածքային նվաճումների և յուրացման նպատակով, այլև հայ հանրությանը հոգևոր սուր ցավ ու տրավմա պատճառելու, ինքնությունը ոչնչացնելու նպատակով։ Սրա վառ ապացույցը հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն կրկնակի, կանխամտածված հարվածն էր, որով խախտվեցին պատերազմի ժամանակ կիրառելի միջազգային մարդասիրության համար անհրաժեշտ նախազգուշության սկզբունքները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930