Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Զեյնալյանը չընտրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում. նոր մրցույթ կլինի

Սեպտեմբեր 02,2025 23:33

168.am.  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթող չեղավ: Մրցույթին մասնակցում էին 2 թեկնածուներ` ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը և առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը:

Գրավոր փուլում երկու թեկնածուներն էլ ստացան առավելագույն 100 միավոր: Բանավոր մրցույթում Զեյնալյանը հավաքեց 88.89 միավոր, իսկ Վանեսյանը՝ 84.92 միավոր։

Հիշեցնենք, որ Զեյնալյանը հրաժարական տվեց շուրջ 1 տարի առաջ Փաշինյանի «խնդրանքով»: Դրան նախորդել էր Զեյնալյանի ու Արգիշտի Քյարամյանի լեզվակռիվը ԱԺ-ում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը հեռացավ պաշտոնից այս տարվա մարտին, որպես պատճառ նշվում էին պացիենտների այսպես կոչված «նվիրատվությունները», որոնք բացահայտել էր ՊՎԾ-ն։ Այն ժամանակ արդեն որպես կենտրոնի տնօրենի հավանական թեկնածու շրջանառվում էր Նարեկ Զեյնալյանի անունը, որը հետագայում նշանակվեց ԺՊ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930