Լրահոս
Օրվա լրահոսը

YoHealth-ը դարձել է հայկական 5 ֆուտբոլային ակումբների հովանավոր

Սեպտեմբեր 03,2025 10:58

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Հայաստանում 2025/26 ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկի առթիվ, YoHealth առողջ ապրելակերպի հավելվածն ուրախ է հայտարարել Հայաստանի առաջատար 5 ֆուտբոլային ակումբների հետ իր նոր համագործակցության մասին։ Այս համագործակցությամբ YoHealth-ը հավատարիմ է մնում հայկական սպորտին աջակցելու և առողջ ապրելակերպը խթանելու իր հանձնառությանը։

Համաձայն նոր համաձայնագրերի՝ YoHealth-ը դառնում է Երևանի «Արարատ» և «Ալաշկերտ», ինչպես նաև Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբների տիտղոսային հովանավորը։ Ընկերությունը նաև շարունակում է լինել Չարենցավանի «Վան» ակումբի տիտղոսային հովանավորը և Երևանի «Փյունիկ» ակումբի հովանավորը։ Այս քայլը ընդգծում է YoHealth-ի հավատը հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ և պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական թիմերին` մրցաշրջանում բարձր արդյունքների հասնելու հարցում։

YoHealth-ի և ակումբների միջև համագործակցությունը պարզ ֆինանսական աջակցությունից ավելին է։ Իր նորարարական հարթակի միջոցով YoHealth-ը նախատեսում է մրցաշրջանի ընթացքում երկրպագուների համար տարբեր անակնկալներ և ակցիաներ իրականացնել, այդ թվում՝ խաղարկություններ, մրցույթներ և հատուկ նվերներ։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ֆուտբոլային ակումբների երկրպագուներին ավելի մոտեցնել առողջ ապրելակերպին՝ միաժամանակ բարձրացնելով աջակցությունն իրենց սիրելի թիմերին։

Այս մրցաշրջանում YoHealth-ը շարունակելու է նաև հանձնել Fastex Պրեմիեր լիգայի ամեն ամսվա լավագույն ֆուտբոլիստի` «YoHealth Ամսվա սիրտ» մրցանակը։ Այս մրցանակը առանձնացնում և լայն հանրությանն է ներկայացնում այն մարզիկներին, ովքեր խաղադաշտում նվիրվում են ամբողջ սրտով։ Ամենամսյա մրցանակը հանձնվում է 2025 թվականի սկզբից, իսկ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը, ռմբարկուն և ասիստենտը պարգևատրվել են հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը, դրանք հաշվարկում և թույլ տալիս փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Բացի առողջ ապրելակերպի խթանումից, YoHealth-ը մարքեթինգային նորարար հարթակ է բիզնեսների համար, որը հնարավորություն է տալիս բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930