Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց դրանում է Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելիությունը, հենց դրանում է վրեժխնդրությունը և կալանքը որպես պատիժ իրացումը. Արամ Վադևանյան

Սեպտեմբեր 03,2025 12:14

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի կողմից կատարվեց հետևյալ ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ…»: Այս արտահայտությունն ակնհայտ էր, որ ուղղված էր կոնկրետ անձի և այդ արտահայտությունից ժամեր անց գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ակնհայտ ապօրինի կերպով կալանավորվեց և մինչ օրս կալանավորված է:

Մասնագիտական հանրույթից յուրաքանչյուրին կարելի է հարցնել՝ «Մենք մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ հանդիսանալ, կամ առավելևս անձի կալանքի պայմանը բավարարել, թե ոչ: Այս հարցերն ունեն միանշանակ պատասխաններ. 1) օրինական չէ քրեական վարույթը, 2) քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ հոդվածի հետ չկա՝ որևէ առնչություն, 3) ակնհայտ անօրինական է կալանքը: Այս միանշանակ պատասխանների իրացման խոչընդոտը՝ հունիսի 17-ի հայտնի հայտարարությունն է: Հենց դրանում է Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելիությունը, հենց դրանում է վրեժխնդրությունը և կալանքը որպես պատիժ իրացումը իրավապահների կողմից, չնայած ակնհայտ և տարբեր տեղական, միջազգային պարտավորություններին որոնք դա՝ ուղիղ արգելում են:

Շուրջ 80 օր շարունակվող կալանքի ակնհայտ ապօրինի և սնանկ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը պարզ չէ ինչու, բայց իրականացվում է գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակման օրն է՝ սեպտեմբերի 8-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930