Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի փոխնախագահ. Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը

Սեպտեմբեր 03,2025 12:56

Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ։

Յըլմազը հանդիպման վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, նշելով, թե գոհ են, որ Ադրբեջանի հետ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվում համատեղ հանձնաժողովի նիստերի միջոցով:

Բացի այդ վերջինս նշել է, թե բոլորովին վերջերս ստորագրված հռչակագրով (խոսքն օկուպացված Շուշիում կնքված հռչակագրի մասին է)դաշնակցային մակարդակի բարձրացած երկկողմ հարաբերությունների առջև նոր հորիզոններ են բացվում:

«Նոր հորիզոններ են բացվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, սոցիալական քաղաքականությունը և տարածաշրջանային համագործակցությունը»,-հավելել է նա:

Թուրքիայի փոխնախագահը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը որակելով  պատմական քայլ, նշել է, որ դրանից հետո այդ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության համար հույսերն ավելի են մեծացել։

«Շարունակելու ենք աջակցել տարածաշրջանային խաղաղության գործընթացին և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»,- ամփոփել է Յըլմազը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930