Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ից ստացել եմ ծանուցում, որ ՀՀ կառավարությունն իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով. Զարուհի  Փոստանջյան

Սեպտեմբեր 03,2025 13:12

2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ուշ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել եմ ծանուցում (Application no 26507/25, Samvelyan v. Armenia) առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով։ ՀՀ կառավարությունը պարտավոր է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։

Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Եվրոպական դատարանի կողմից հրատապ բողոքի ընթացակարգով ուղղված սա երկրորդ սահմռկեցուցիչ դեպքն է:
Հիշեցնեմ` առաջինը վերաբերում էր Լիանա Հարությունյանի 8 ամսական երեխային:

Վերոնշյալ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ  դեպքերը արձանագրում են գործող իշխանության կողմից երկու հարևան թուրքական պետությունների փորձին հետևելու անվերապահ կամքի դրսևորումը:

Խոշտանգումների  և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների փաստերով Թուրքիան և Ադրբեջանը ամենահայտնին են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից: Փաստացի մեր երկրում գործող վարչախումբը հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի հետ չմնա թուրք գործընկերներից:

Գործող իշխանությունը  տարված լինելով թուրքական գործընկերությամբ չի գիտակցում պատասխանատվությունն իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ:

Շուտով Ստեփան Սամվելյանն ազատ կարձակվի, իսկ նրա նկատմամբ ապօրինություններ գործած անձինք կկալանավորվեն և կդատապարտվեն երկար տարիների ազատազրկման:
Ժամը և պահը վաղուց հասունացել է:

Զարուհի  Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930