Մեկնաբանելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթը Պեկինում՝ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը Truth սոցիալական ցանցում գրել է.
«Մեծ հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյոք Չինաստանի նախագահ Սին կհիշատակի՞ այն հսկայական աջակցության և «արյան» մասին, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Չինաստանին՝ օգնելու նրան ապահովել իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ շատ անբարյացակամ օտարերկրյա զավթիչից:
Շատ ամերիկացիներ են զոհվել Չինաստանի հաղթանակի և փառքի համար մղվող պայքարում: Հուսով եմ՝ նրանք իրավացիորեն կպատվեն և կհիշվեն իրենց քաջության և զոհաբերության համար:
Թող նախագահ Սին և Չինաստանի հրաշալի ժողովուրդը տոնակատարության հիանալի և երկարատև օր ունենան:
Կարդացեք նաև
Ջերմ ողջույններս փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ»:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարներ Սի Ծինփինը և Կիմ Չեն Ընը միտք էլ չեն ունեցել դավեր նյութել ԱՄՆ-ի դեմ», – ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե Պեկինի զորահանդեսում «դավեր են նյութում» Վաշինգտոնի դեմ:
«Ցանկանում եմ ասել, որ ոչ ոք դավադրություն չի կազմակերպել, ոչ ոք ոչինչ չի նյութել, ոչ մի դավադրություն: Դեռ ավելին, դա ոչ ոքի, այդ երեք ղեկավարներից ոչ մեկի մտքում նույնիսկ չի եղել», – ասել է Ուշակովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակից Պավել Զարուբինին:
«Բացի այդ, կարող եմ ասել, որ բոլորը հասկանում են, թե ինչ դեր են խաղում Միացյալ Նահանգները, նախագահ Թրամփի ներկայիս վարչակազմը և անձամբ նախագահ Թրամփը մեր ժամանակների միջազգային իրադրությունում», – ասել է Ուշակովը: