Կիևն ու Բաքուն պայմանավորվել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել. Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Սամիր Շարիֆովի հետ հանդիպումից հետո Х-ում հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը:
Ուկրաինայի դեսպանը իր երկրին ցուցաբերվող աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ալիևի վարչակազմին։
«Արդյունավետ հանդիպում և արդյունավետ քննարկում Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Շնորհակալ եմ մարդասիրական օգնության նոր խմբաքանակի՝ էներգետիկ սարքավորումների համար, որոնք արդեն մատակարարվել են:
Համաձայնության եկանք մեր ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համատեղ քայլերի շուրջ», – նշել է նա: