Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 վարույթից 29-ը՝ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Սեպտեմբեր 03,2025 16:29

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ (2024-ին՝ 949), որից 358-ը փոխանցվել է 2024 թվականից, (2023-ին՝ 647):

Հաշվետու ժամանակահատվածում նշված 508 քրեական վարույթից 29-ը՝ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան  (2024-ին՝ 32 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ), 71-ը կարճվել  է (2024-ին՝ 132), որից 41-ը՝  ռեաբիլիտացնող (2024-ին՝ 104), իսկ 30-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով (2024-ին՝ 28), 30-ը՝ հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 36), 121-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 112), 29-ը միացվել (2024-ին՝ 37), իսկ 228-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 600):

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 8 մլրդ 879 մլն 329 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 213 մլն 514 հզր ՀՀ դրամը կամ 24.9%-ը, արգելանք է դրվել 968 մլն ՀՀ դրամ արժողության գույքի վրա (2024-ին՝ 4 մլրդ 608 մլն 759 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 685 մլն 958 հզր ՀՀ դրամը):

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930