Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետբյուջեի հաշվին մասնագիտական պատրաստում անցնողներին կրթաթոշակ վճարելու կարգավորումները

Սեպտեմբեր 03,2025 17:36

Առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու եւ դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները: ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 3-ին քննարկման ներկայացնելով՝ ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանել, որ ակադեմիայի ռեկտորն ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ պետք է կնքի նաեւ աշխատանքային պայմանագրեր:

Ակնկալվում է, որ ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, ծախսերում նախատեսվում է փոփոխություն՝ նվազեցման տեսքով: Մասնավորապես, 2025 թվականին մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին տրամադրվող կրթաթոշակի ընդհանուր չափը ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 44,169.2 հազար ՀՀ դրամ: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում նախատեսվում է այդ գումարը տնտեսել:

Առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Հանձնաժողովը մինչեւ 2 ամսով հետաձգել է ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930