Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանը պահանջում է ՀՀ իշխանություններից մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը պատասխան տրամադրել Ստեփան Սամվելյանի առողջության վերաբերյալ. Զարուհի Փոստանջյան

Սեպտեմբեր 03,2025 19:22

Հանիրավի մեղադրյալ Ստեփան Սամվելյանի կյանքի սպառնացող վտանգը գալիս է Հայաստանում գործող իշխանությունների անպատասխանատու վարքագծից և դիտավորյալ անգործության պահվածքի դրսևորումից:

Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ին ինձ պաշտոնապես տրամադրվել է Ստեփան Սամվելյանի առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք, որում նշված է Ստեփան Սամվելյանի այնպիսի հիվանդության մասին, որով փաստում են նրա առողջական վիճակի լրջությունը, անհապաղ բուժման անհրաժեշտությունը մասնագիտացված հիվանդանոցում և կալանքի կրման անհամատեղելիությունը հիվանդության հետ։

Հիմք ընդունելով այս փաստաթղթերը ևս՝ անհապաղ միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ազգային դատարանին հրատապ նիստ հրավիրելու, իսկ Եվրոպական դատարանին` ՀՀ իշխանությունների անգործության վերաբերյալ տեղեկատվություն:

Եվրոպական դատարանը սույն թվականի սեպտեմբերի 1-ին որոշում է կայացրել, որով պահանջում է ՀՀ իշխանություններից մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը պատասխան տրամադրել Ստեփան Սամվելյանի առողջության վերաբերյալ:

Այսպիսով թե՛ ազգային, թե՛ միջազգային դատարանները տեղեկացված են Ստեփան Սամվելյանի կյանքի սպառնացող լուրջ վտանգի մասին:

Հուսանք, որ Հայաստանի դատական համակարգը առաջինը կարձագանքի:

Սպասում եմ դատավոր Վահագն Մելիքյանի կողմից հրատապ նիստ հրավիրելուն:

Կից ներկայացվում է ՄԻԵԴ որոշումը:

Ստեփան Սամվելյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյան

03 սեպտեմբերի, 2025թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930