Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` Բաքվում, թաքնվել չունի. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 04,2025 10:18

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի բանտում գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի մասնակցությամբ կեղծ դատավարության նյութերն եմ նայում: Որքան էլ ադրբեջանական մամուլը նիստերը խեղաթյուրված ներկայացնի, կեղծի կամ չդետալացնի, տողատակերն էլ բավարար է ընդհանուր գաղափար կազմելու, թե ինչ է տեղի ունենում Բաքվում:

Դավիթ Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` թաքնվել չունի: Խոսում է հստակ, վստահ, ձիգ կեցվածքով:

Մարդը հանցանք չի կատարել, երիտասարդ տարիքից զինվորագրվել է կամավորական ջոկատներին, մասնակցել 90-ականների 1-ին պատերազմին, ապա ամբողջությամբ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը:

Եվ իրականում` ի՞նչը թաքցնի, ինչո՞ւ: Ի՞նչ է արել, որից պետք է ամաչի: Հայրենիք պաշտպանելը պատիվ է ու դա Դավիթն արժանապատվորեն կրել է:

Ի վերջո, արդեն պարզ է, որ Ադրբեջանում բոլորի համար կեղծ գործերը կարված են, դատավճիռները` գրված և ըստ քաղաքական իրադրության դրանք կմտնեն վերջնարդյունք:

Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և ադրբեջանական բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930