Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ոչ թե Արցախը բանակցային կողմ դարձրել, այլ ճանաչել Ադրբեջանի տարածք, ոչ թե վերաբնակեցրել, այլ հայաթափել, ոչ թե Քելբաջարի ու Լաչինի շրջանները, այլ ամբողջ Արցախը». «ՉԻ»

Սեպտեմբեր 04,2025 11:09

Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։

«ՉԻ». Բա էն մեկը, էն մեկը լսե՞լ եք, էն որ հայկական ռադիոյին հարցնում են. «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը Արցախյան քառամյա պատերազմում հաղթել է Ադրբեջանին, յոթ շրջան վերցրել, ԵԱՀԿ Մինսկի խումբ ստեղծել, Արցախը բանակցային կողմ դարձրել, վերաբնակեցրել Քելբաջարի ու Լաչինի շրջանները, Լաչինի միջանցքով էլ ապահովել հուսալի կապ Հայաստանի ու Արցախի միջև:

Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, միայն թե ոչ թե Արցախյան քառամյա, այլ 44-օրյա պատերազմում, ոչ թե հաղթել, այլ ծանր ու նվաստացուցիչ պարտություն կրել, ոչ թե յոթ շրջան վերցրել, այլ վերադարձրել, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբ ստեղծել, այլ լուծարել, ոչ թե Արցախը բանակցային կողմ դարձրել, այլ ճանաչել Ադրբեջանի տարածք, ոչ թե վերաբնակեցրել, այլ հայաթափել, ոչ թե Քելբաջարի ու Լաչինի շրջանները, այլ ամբողջ Արցախը, ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Զանգեզուրի ուղիով ապահովել հուսալի կապ, և ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930