Region Monitor. Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ISCA» լրատվականի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կայացած բանակցություններին, նշել է, որ Իրանի համար կարևոր համարվող 5 սկզբունքները՝ ազգային ինքնիշխանության հարգում, տարածքային ամբողջականության պահպանում, իրավասություն, փոխադարձություն և սահմանների անփոփոխելիություն, հաշվի են առնվել։
Սոբհանիի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են՝ քայլ չեն անի, որը կհակասի Իրանի շահերին կամ կվնասի երկու երկրների հարաբերություններին։ Սոբհանին ընդգծել է, որ կողմերը միայն նախաստորագրել են 17 կետանոց խաղաղության համաձայնագիրը, ինչը դեռևս վերջնականապես չի ստորագրվել, իսկ այդ փաստաթղթում միջանցք ձևակերպում չկա, այլ խոսվում է միայն տրանսպորտային ուղիների բացման մասին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: