Քիչ առաջ ԱԺ միջանցքում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանի միջև։
Երբ Թագուհի Թովմասյանը լրագրողներին ճեպազրույց էր տալիս, Արթուր Հովհաննիսյանը կողքով անցնելով՝ միջամտեց ու դիմելով լրագրողներին, ասաց․ «Մի հատ հարցրեք նաև, թե խի՞ նիստերին չեք մասնակցում»։
Թագուհի Թովմասյանն արձագանքեց․ «Դու ձենդ կտրի, հա՞»։
Լրագրողներն էլ դիմելով պատգամավորին ասացին․ «Մի խանգարեք, մենք գիտենք՝ ինչ հարցեր տանք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ