Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի թեմի համայնքը կանգնած է իր առաջնորդի կողքին՝ իբրև նրա երկարամյա վկայության, ծառայության և անմնացորդ նվիրումի կենդանի վկան»

Սեպտեմբեր 04,2025 12:36

920 թ. սեպտեմբերի 4-ին, Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմը։

Մեր թեմն այսօր նշում է կազմավորման 105-ամյակը։ Մեկ դարից ավելի պատմություն ունեցող Շիրակի թեմը մշտապես եղել է մեր պետականության հենասյուներից մեկը։ Թեմը առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մշակույթի, պատմության, սովորույթների ու ավանդույթների պահպանման գործում՝ լինելով հոգևոր անկյուն հազարավոր մարդկանց համար:

Մեկ դարից ավելի Շիրակի թեմը եղել է մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, հավատքի խորացման և ազգային արժեհամակարգի ամրապնդման լույսի աղբյուր։ Տարիների ընթացքում այստեղ կերտվել են հոգևոր կյանքի կարևորագույն էջեր, ծառայել են նվիրյալ հոգևոր հայրեր:

Շիրակի թեմի նորօրյա պատմության և ընթացիկ ոգեշնչող առաքելության առանցքում է կանգնած նրա սիրելի առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Տասնամյակներ շարունակ Սրբազան Հայրը առաջնորդել է թեմը խորը հոգևոր գիտակցությամբ, կրթական և մշակութային ծրագրերի նախաձեռնությամբ, համայնքային կյանքի վերակազմակերպմամբ և ազգային արժեքների պահպանության վճռականությամբ։

Նրա նախաձեռնությամբ ակտիվ զարգացում ապրեցին թեմական երիտասարդական ծրագրերը, կիրակնօրյա դպրոցները, մշակութային միջոցառումները, սոցիալական աջակցման ծառայությունները և հոգևոր լուսավորության մի շարք ծրագրեր։ Նրա խոսքը մշտապես եղել է հավասարակշռության, արդարության և խաղաղության խրատ՝ անկախ իրավիճակից ու ժամանակից։

Ցավոք, Շիրակի թեմի կազմավորման այս պատմական տարեդարձին, նրա առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ֆիզիկապես բացակայում է իր հոգևոր հոտի կողքից։ Նա այս օրերին գտնվում է ապօրինի կալանքի մեջ, մի իրողություն, որին մենք մոտենում ենք խոր հոգևոր մտահոգությամբ, բայց նաև ամուր վստահությամբ՝ արդարության և ճշմարտության հաղթանակի նկատմամբ։

Շիրակի թեմի համայնքը կանգնած է իր առաջնորդի կողքին՝ իբրև նրա երկարամյա վկայության, ծառայության և անմնացորդ նվիրումի կենդանի վկան։ Մենք հավատում ենք, որ այս դժվարությունը ժամանակավոր է, և շուտով մեր առաջնորդը կշարունակի իր հոգևոր ծառայությունը:

Շիրակի թեմի հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդը շնորհավորում են Շիրակի թեմի 105-ամյակի կապակցությամբ:

Թող Ամենակալ Աստված պահպանի մեր հայրենիքը խաղաղության մեջ, վերադարձնի մեզ մեր հոգևոր առաջնորդին, ամրացնի մեր հոգևոր կյանքը, և Շիրակի թեմը շարունակի իր ճանապարհը՝ հավատի, հույսի և սիրո լույսով։

Շիրակի թեմ
Ajapahyan Mikael
Շիրակի Թեմի Երիտասարդաց Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930