Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ին լրացուցիչ 60 մլն դրամ՝ Նիկոլ Փաշինյանի օտարերկրյա այցերի «պատշաճ» կազմակերպման համար

Սեպտեմբեր 04,2025 12:40

Այսօր կայացած նիստում, չզեկուցվող հարցերի ցանկով, կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ ԱԳՆ-ին տարեկան 60 մլն դրամ հատկացնել՝ ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։

Որոշման հիմնավորումների մասում ասված է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմի մասով ՀՀ ԱԳՆ–ի պետական արարողակարգի ծառայությանը վերոնշյալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 40 մլն դրամ եւ 2025–ի բյուջեով նույն նպատակի համար հաստատված գումարի հետ միասին կազմել է 140 մլն դրամ, որից արդեն իսկ ֆինանսավորվել է 124 մլն 556 հազար դրամը: Մնացորդը չի բավականացնում 9 ամսվա կտրվածքով և մինչև տարեվերջ առաջիկա ծախսերի ֆինանսավորմանը: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել հավելյալ միջոցների նախատեսման, որի առաջնահերթության և հրատապության վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին»։

ԱԳՆ-ն առաջարկել է՝նվազեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր» և «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի համապատասխան միջոցառումները եւ տնտեսված միջոցները ուղղել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930