Ուշագրավ պատմություն Սամվել Կարապետյանի ուսանողական տարիներից
Հուշեր, որոնք ներկայի շատ հարցերի պատասխան կարող են լինել…
Հանրակացարանի պարետի ձայնը ամեն առավոտ ուսանողներիս զարթուցիչն էր: -Վարդու՜շ, – կոշտ, խռպոտ ձայնով անդադար հարկի մաքրուհուն էր կանչում ընկեր Ասմարյանը: Էլ զարթուցիչի կարիք չկար: Դժգոհ զարթնում էինք: Շատ խստապահանջ մարդ էր, կարգ ու կանոնով: Եվ իր շնորհիվ էլ այդ մասնաշենքը լավագույնն էր ամբողջ ուսանողական թաղամասում: Սենյակները ավելի հարմարավետ էին, պայմանները այն ժամանակների համար՝ լավագույնը:
Պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվելուց հետո այդ մասնաշենք եկավ նաև Սամվելը: Ապրում էր 6-րդ հարկում, ընկերոջ՝ Արմենի հետ: Իր սենյակն էլ հարմարավետ ու լուսավոր էր, ինչպես մասնաշենքի բոլոր սենյակները, բայց որոշեց, որ պետք է վերանորոգել: Մենք որպես կատակ ընդունեցինք, դե որովհետև, կարծես թե, կարիքը չկար:
Կարդացեք նաև
Ամբողջ վերանորոգումը միայնակ արեց: Մի անգամ ՝ դասի գնալուց առաջ, Արմենին խնդրել էր գիպսի լուծույթը լցնել կաղապարների մեջ, որ մինչև իր գալն արդեն զարդանախշերը պատրաստ լինեին: Գալիս է ու տեսնում ինչ` Արմենը շվարած նստած՝ գիպսով զմռսված դույլը կողքը: Գործը գլուխ չէր բերել: Մի քանի օրվա ընթացքում վերանորոգումն ավարտեց: Եվ խստապահանջ պարետ Ասմարյանի որոշմամբ 161 համարի սենյակը համարվեց «Լավագույն սենյակ»:
Սամվելն իր ուսանողական կյանքը սկսեց իր իսկ ձեռքերով վերանորոգած, մասնաշենքի լավագույն սենյակում:
Գրառումը տիկին Անուշ Ղազարյանի (Anush Ghazaryan) ֆեյսբուքյան էջից