Լրահոս
Օրվա լրահոսը

«Կսպառնամ… շնորհակալություն, ցտեսություն»․ Արսեն Թորոսյանը կիսատ թողեց ճեպազրույցը

Սեպտեմբեր 04,2025 14:25

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարար նշանակված ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր առաջին անգամ, նոր կարգավիճակում ճեպազրույցի էր եկել եւ վեճի բռնվեց լրագրողների հետ։ Վեճի պատճառն այն էր, որ լրագրողները նրան խնդրեցին մի փոքր բարձր խոսել։

«Ժողովուրդ ջան, տեխնիկա ունեցեք, լսեք ձայնս, հո չե՞մ գոռալու, այ քեզ բան․․․»,- վրդովվեց Արսեն Թորոսյանը։

«Ունա՞կ եք լսելու, թե՞ չէ, երբ հարց եք տալիս, թույլ տվեք մինչեւ վերջ պատասխանեմ, թե չէ չեմ անի ընդհանրապես»,- վրդովվեց ՔՊ-ականը։

Լրագրողները հորդորեցին չսպառնալ։

«Կսպառնամ… դուք էլ էդ տոնով չխոսեք։ Շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց նա եւ հեռացավ։

Իսկ մինչ այդ հարց էր հնչել՝ ինքն ի՞նչ կապ ունի ոլորտի հետ, որ նախարար է նշանակվել։ Նա պատասխանեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, ինքն էլ քաղաքական թիմի անդամ է։ Նաեւ ասաց, որ միգուցե ընթացիկ կադրային փոփոխություններ լինեն՝ օրենքով սահմանված գործընթացով։

Դիտարկմանը, որ կար ժամանակ, որ ինքը հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում», հակադարձեց․ «Ես երբեք որեւէ մեկի սեւ ցուցակում չեմ եղել, դա ձեր վառ երեւակայությունն է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930