Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երեխայի նկատմամբ լինի բուլինգ, ՏԻՄ և պետական մարմինները երեխային պաշտպանելու համար ունեն հստակ լիազորություններ»․ Տաթևիկ Ստեփանյանը՝ օրենքում փոփոխությունների մասին

Սեպտեմբեր 04,2025 14:37

«Ներկայացվում է մի օրենսդրական փոփոխության փաթեթ, որը վերաբերում է ՀՀ-ում բնակվող 673 հազար երեխաներին, նրանց իրավունքներին, ներառմանը, պաշտպանությանը»,- Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը (լուսանկարում)։ Հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Տաթևիկ Ստեփանյանը պարզաբանեց՝ նորովի խմբագրել են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որը կկոչվի «Երեխայի իրավունքների և պաշտպանության համակարգի մասին օրենք»․ «Նպատակը երեխայի պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելն է։ Առաջարկվող նախագծերը նախ ավելացնում են համայնքի դերը երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում՝ հստակ սահմանելով լիազորություններ, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ոլորտում հատուկ վերապատրաստված սոցաշխատողի միջոցով՝ որպես պետության կողմից պատվիրակված լիազորություն։ Ուժեղացվելու են երեխայի պաշտպանության իրավական հիմքերը՝ վերահսկողության և մոնիտորինգի համակարգի ներդրման միջոցով ոչ միայն բացահայտումը, արձագանքը երեխայի պաշտպանության՝ օրինակ` բռնության դեպքերում, այլև կանխարգելումը։ Ցավալի է, որ մինչ այժմ միշտ գործ ենք ունենում հետևանքի հետ։ Սահմանվել են համայնքային սոցիալական աշխատողի միջոցով իրականացվող այն լիազորությունները, որոնք ընտրվում են երեխայի պաշտպանության դեպքերի համար»։

Տաթևիկ Ստեփանյանն ասաց, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվել է բուլինգ հասկացությունը և նշեց․ «Ամրագրվել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ունեն լիազորություններ ձեռնարկել միջոցառումներ արձանագրման և կանխարգելման միջոցով երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ բուլինգի ենթարկված երեխաների պաշտպանության վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ։ Եթե լինի բուլինգի կասկածը, կլինեն հստակ դերակատարներ, ու հայտնաբերման և ուղղորդման պարտավորվածությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930