Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում Թուրքիան ԱՄՆ-ի և Իսրայելի համար. Վազգեն Պետրոսյան

Սեպտեմբեր 04,2025 16:07

Վերջին շրջանում արևմտամետ շրջանակը շատ է խոսում Թուրքիա-Իսրայել մոտալուտ պատերազմի մասին։ Նրանք չեն ուզում ընդունել, որ այդ պետությունները փոխանցումներով խաղում են Սիրիայում, և «շունը շան թաթ չի կծելու»։

Ստորև նորից անդրադառնում եմ, թե ինչ է նշանակում Թուրքիան ԱՄՆ-Իսրայել համար՝ Միջին Արևելքում ընդհանրապես և մասնավորապես հունիսի Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ։

Իրան- Իսրայել 12-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները թռչում էին Վանի օդային տարածքում, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում` Իրանի սահմանի մոտ, որպեսզի բացահայտեն նրա զինված ուժերի օդային ու ցամաքային գործունեությունը և տեղեկատվություն տրամադրեն Իսրայելին։

Թուրքիայի Աքջադաղ շրջանի բարձունքներում գտնվում է «K» կոչված ռադարային կայանը, որը կարևոր դերակատարություն ունի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության և այլ նախազգուշական համակարգերի համար։ Նշանակալի դեր է կատարել Իրանի կողմից արձակած հռթիրների վաղ հայտնաբերման գործում։

Արդեն 700 օր է, ինչ շարունակվում է Իսրայել-Համաս բախումը։ Այդ ամբողջ ընթացքում Թուրքիան ապահովել է Իսրայելական զինուժի հիմնական մատակարարումները՝ վառելիքի, ամրաշինական, սննդի․․․։ Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ իրենք այլևս թույլ չեն տա, որ իրենց տարածքն Իսրայելն օգտագործի որպես տարանցիկ ուղի, բայց մինչ օրս շարունակվում է Բաքու-Ջեյհան նաֆտուղղուց նաֆտի մատակարարումը դեպի Իսրայել, իսկ Իսրայելական օդուժն օգտագործում է Թուրքիայի տարածքը որպես տարանցիկ տարածք։

Տեղեկություններ Թուրքիայի մասին, որոնց մասին քիչ են խոսում

📌 Թուրքիան միակ իսլամական երկիրն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է։

📌 Թուրքիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի քանի ռազմաբազա է գործում։

📌 Թուրքիան առաջին մահմեդական երկիրն էր, որը ճանաչեց Իսրայելը 1948 թվականին և հարաբերություններ հաստատեց նրա վարչակարգի հետ, իսկ 1996 թվականին ստեղծեցին ռազմական բլոկ Միջին Արևելքում։

📌 Էրդողանի կառավարման տարիներին (2002 թվականից) Թուրքիայի և Իսրայելի միջև կնքվել է 60 պայմանագիր։

📌 Իսրայելի երկու ռազմակայան կա Թուրքիայում, մէկը՝ Քոնիայում, երկրորդը Իզմիրում։

📌 ՆԱՏՕ-ի համաձայնագրով Իսրայելին թույլատրվում է օգտագործել Ինջիրլիք և Դիարբեքիր ռազմաբազաները։

📌 Իսրայելի առևտրային ամենամեծ ծավալը Թուրքիայի հետ է, որը 2022 թվականին հասել է 9 միլիարդ դոլարի։

📌 Տարեկան մոտ 500,000 իսրայելցի զբոսաշրջիկ է մեկնում Թուրքիա։

📌 Թուրքիան թույլ է տալիս իսրայելցի զբոսաշրջիկներին մուտք գործել առանց վիզայի, մինչդեռ պաղեստինցիները մուտքի համար վիզա են պահանջում!!!

📌 Աշխարհում իսրայելական զենքի արտադրության երկրորդ գործարանը գտնվում է Թուրքիայում։

📌 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակ մուսուլման առաջնորդն է, ով Ամերիկայում սիոնիստական լոբբիից ստացել է «Հրեական արիություն» մեդալը։

📌 Նա միակ մահմեդական նախագահն է, ով այցելել է Սիոնիստական շարժման հիմնադիր Թեոդոր Հերցլի գերեզմանը:

📌 Նա միակ մահմեդական նախագահն է, ով Իսրայել է այցելել հինգ անգամ:

📌 Թուրքիան միակ իսլամական երկիրն է, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները։

📌 Թուրքիան նուդիստական լողափերով միակ մահմեդական երկիրն է։

📌 Թուրքիայում գործում է մոտ 20000 օրինական հասարակաց տուն (կարմիր գոտիներ):

📌 Մոտ 300 հազար թուրք կին աշխատում է հասարակաց տներում։

📌 Թուրքիան մարմնավաճառության ոլորտում տարեկան 4 միլիարդ դոլար է վաստակում։

📌 Թուրքիայում կա 265 գինեգործարան։

📌 Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։

📌 Եմենի կողմից Բաբ ալ-Մանդաբ նեղուցի փակումից և Իսրայելի ռազմածովային շրջափակումից հետո Թուրքիան առաջին երկիրն էր, որը Միջերկրական ծովով Իսրայել ուղարկեց ողջ անհրաժեշտ վառելիքը, սնունդը, պաշարներն ու շինանյութերը։

Վազգեն Պետրոսյան

Հայաստանի ժողովրդային շարժման համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930