Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ասիայում գործարկված առաջին միջազգային Թումո կենտրոնի դերը

Սեպտեմբեր 04,2025 16:57

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում այս տարվա հուլիսին բացված Թումո կենտրոն։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ասիայում գործարկված առաջին միջազգային Թումո կենտրոնի դերը՝ ընդգծելով, որ այն նպաստում է կրթական մոդելի հասանելիության ընդլայնմանը և հայաստանյան հաջող փորձի տարածմանը։ Ճապոնիայի նորաբաց Թումոն գործում է տարածաշրջանի խոշորագույն համաժողովների կենտրոնում (G Messe Gunma)՝ Գունմա պրեֆեկտուրայի հետ համագործակցությամբ:

Կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես՝ նշվել է, որ նախատեսվում է նոր Թումո տուփեր և կենտրոններ գործարկել Ճապոնիայի Մաեբասի և Կուսացու քաղաքներում` Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելով ավելի մեծ թվով պատանիների համար:

Շարունակելով ընդլայնել միջազգային աշխարհագրությունը՝ այս տարվա ընթացքում կգործարկվի Թումոյի ցանցի ևս 9 կենտրոն՝ Արգենտինայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Վրաստանում, Ղազախստանում և Պորտուգալիայում: Այժմ գործում են 11 միջազգային Թումո կենտրոններ աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Ալբանիայում և այլուր:

Թումո Գունմայի բացումը տեղի է ունեցել «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի օրերին: Կենտրոնն այս պահին ընդունում է տարեկան շուրջ 3000 ուսանողի. ամբողջական գործարկումից հետո այն կկարողանա սպասարկել տարեկան շուրջ 9400 սովորողի:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930