Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման արտադրանքի տեխնիկական բնութագրի նախագիծը, հայկական բրենդի արտադրողների ասոցիացիայի առաքելությունը

Սեպտեմբեր 04,2025 18:25

Հայկական բրենդիի կայուն բարձր որակի ապահովման նպատակով այն որպես աշխարհագրական նշումով ապրանք գրանցելուն ուղղված աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 2-3-ը Ծաղկաձորում կազմակերպվել է հերթական աշխատաժողովը:

Քննարկվել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման արտադրանքի տեխնիկական բնութագրի նախագիծը, հայկական բրենդի արտադրողների ասոցիացիայի առաքելությունը, աշխարհագրական նշման լոգոտիպը, աշխարհագրական նշման արտադրողների ասոցիացիայի մարքեթինգային ռազմավարությունը և այլ հարցեր։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը։ Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում նշել են ծրագրի կարևորությունը գյուղատնտեսության, մասնավորապես՝ կոնյակագործության ոլորտի հետագա կայուն զարգացման և շուկաների դիվերսիֆիկացման համար։

Միաժամանակ առաջարկվել է իրականացվող աշխատանքները կազմակերպել ըստ առաջնահերթությունների, մասնավորապես անդրադառնալ թողարկվող արտադրանքի որակի նկատմամբ վերահսկողության բարձրացման նպատակով անհրաժեշտ համակարգային գործողությունների ապահովմանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930