Լրահոս
Օրվա լրահոսը

«Այբ» կրթական հիմնադրամը նոր տնօրեն ունի

Սեպտեմբեր 04,2025 17:21

«Այբ» կրթական հիմնադրամն ունի նոր տնօրեն:

Սեպտեմբերի 1-ին «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն աշխատակազմին ներկայացրեց հիմնադրամի նորանշանակ տնօրեն Վահե Գաբրիելյանին, որը երկար տարիներ զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ, իսկ 2010 թ․-ից՝ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հիմնումից ի վեր, ղեկավարել այդ հաստատությունը:

ՀԽ նախագահը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի նախորդ տնօրեն Գոհար Հովհաննիսյանին՝ ռազմավարական փոփոխությունների այս փուլում հաջողությամբ առաջնորդելու և ակնկալվող գործառույթներն ու ինստիտուցիոնալ զարգացումներն ապահովելու համար:

Ողջունելով նոր տնօրենին «Այբ»-ում՝ Արամ Փախչանյանը կարևորեց նրա փորձառությունը և մաղթեց արդյունավետ աշխատանք։

Գոհար Հովհաննիսյանը կշարունակի իր աշխատանքն «Այբ» դպրոցում՝ որպես անձնակազմի ու ինստիտուցիոնալ զարգացման գծով ղեկավար:

«Այբ» կրթական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930