Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի դուրս բերված սևահողը հանձնվել է համայնքներին, իրավախախտները տուգանվել են

Սեպտեմբեր 04,2025 17:50

Բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հանրապետության ողջ տարածքում իրականացվող խստացված լայնածավալ ստուգայցերի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են ապօրինի փայտանյութի, հողի բերրի շերտի տեղափոխման օդի աղտոտման դեպքեր։

Մասնավորապես՝

  • Արմավիրի մ․ Ոսկեհատ գյուղում Հ.Չ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով փորձել է ապօրինի տեղափոխել «Հաճարենի» տեսակի 3,7խմ շինափայտ, որը քողարկված է եղել փայտածուխով։
  • Գեղարքունիքի մ․ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Ա.Պ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով ապօրինի տեղափոխել է 5,35խմ փայտանյութ (շինափայտ)։
  • Նույն ավտոճանապարհին Գ.Մ.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է 22խմ շինափայտ, որը քողարկված է եղել վառելափայտով։

Ապօրինի փայտանյութ տեղափոխող բոլոր բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր դեպքերով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։

 

         Կոտայքի մ. Երևան-Սևան մայրուղում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 4 դեպք․

Քաղաքացի Գ.Ա.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի թափքում՝ 8խմ, Ն.Մ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարում՝ 4խմ, Հ.Խ.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարում՝ 5խմ, Ն.Մ.-ի վարած «Իվեկո» մակնիշի բեռնատարում՝ 12խմ։

Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։

Ապօրինի դուրս բերված սևահողը սահմանված կարգի համաձայն հանձնվել է համայնքներին։

Արմավիրի մարզում 9, Արագածոտնում 3 բեռնատարի վարորդ խախտել է մթնոլորտային օդի պահպանության կանոնները։

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։

Միջոցառումները շարունակվում են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930